Հյուսիսային Կորեան դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին հոկտեմբերի 1-ի նիստի ժամանակ Փհենյանի կողմից հրթիռների արձակումների վերաբերյալ հարցը քննարկելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը:
Լրատվականի տվյալներով՝ Փհենյանն անվանել է ՄԱԿ-ի ԱԽ գործողությունները «երկակի ստանդարտների դրսեւորում»: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ հրթիռի արձակման նպատակն «ինքնապաշտպանությունն» էր:





























