Ատլանտյան օվկիանոսի վրա միմյանց են բախվել ամերիկյան ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ։ France Press գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկյան բանակի ներկայացուցչին, հաղորդել է, որ ինքնաթիռները դեռեւս չեն գտնվել։ Երկու նավ եւ ուղղաթիռ է ուղարկվել որոնողական աշխատանքների։ Առաջին կործանիչի կորած օդաչուին փնտրում են ափից 48 կմ հեռավորության վրա։

Երկրորդ կործանիչը բարեհաջող վայրեջք է կատարել Հյուսիսային Կալիֆոռնիայի Չարլստոն քաղաքում գտնվող Shaw ավիաբազայում, որից էլ F-16-ները դուրս էին եկել գիշերային վարժական թռիչքների։ Բժիշկները հետազոտում են երկրորդ կործանիչի օդաչուին։ Բախման պատճառները դեռ պարզ չեն։