Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիրակի դարձյալ կոչ է արել դադարեցնել բռնությունն ու խաղաղություն հաստատել Մյանմայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ցանկանում եմ կրկին աղոթել առ Աստված Մյանմայի սիրելի հողի համար խաղաղություն շնորհելու մասին: Քանի որ նրանց ձեռքերը, ովքեր ապրում են այնտեղ, չպետք է այլեւս սրփեն ցավի եւ մահվան արցունքները, սակայն կարող էին պայքարել, որպեսզի հաղթահարեին դժվարություններն ու աշխատեին միասին հանուն խաղաղության»,-հայտարարել է հովվապետն ավանդական կիրակնօրյա պատարագից հետո:

Ավելի վաղ Հռոմի Պապը բազմիցս խաղաղության կոչ է արել Մյանմայում: Մարտի 17-ին նա ելույթ է ունեցել հատուկ ուղերձով՝ կոչ անելով դադարել բռնությունն ու երկխոսել այդ ասիական երկրի հետ:

Փետրվարի 1-ին Մյանմայում իշխանության են եկել զինվորականները՝ ձերբակալելով քաղաքացիական առաջնորդներին: Ստանալով իշխանությունը՝ բարձր պաշտոններ զբաղեցնող գեներալները խոստացել են անցկացնել նոր ընտրություններ երկու տարվա ընթացքւոմ եւ փոխանցել իշխանությունը կուսակցությանը կամ կուսակցություններին, որոնք կհաղթեն այդ ընտրությունների ժամանակ: Երկրում կազմավորվել է զանգվածային հակակառավարական շարժում:

Հակակառավարական ցուցարարների եւ ոստիկանության ու զինվորականների միջեւ բախումների հետեւանքով Մյանմայի քաղաքների փողոցներում զինվորականների իշխանության առաջին ամիսներին զոհվել է ավելի քան հազար քաղաքացիական անձ: Քաղաքացիական անհնազանդության շարժումը եւ դրա դեմ կառավարության միջոցառումները պարալիզացրել էին քաղաքացիական պետական ապարատի զգալի մասը, մասնավորապես, առողջապահության պետական համակարգը կորոնավիրուսի համավարակի եւ դրանով պայմավորված տնտեսական ճգնաժամի գագաթնակետին:

Հռոմի Պապը նաեւ հայտարարել է, որ խորապես ցավում է վերջերս տեղի ունեցած իրադարձություններով Էկվադորի բանտում, որտեղ անկարգությունների հետեւանքով զոհվել է ավելի քան հարյուր մարդ: