Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, թե չի զղջում մամուլի ասուլիսին իր անզուսպ պահվածքի համար, որ տեղի էր ունեցել աշխարհի առաջնության ընտրական փուլում Ուրուգվայի հետ խաղից հետո: Հիշեցնենք, որ այդ խաղը շատ հարցերի պատասխան էր տալիս, իսկ Մարադոնան արգենտինացի լրագրողների, որոնք նրա մասին քննադատական հոդվածներ էին հրապարակում, հասցեին վիրավորական արտահայտություներ է արել: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդն արտահայտություններն առանձնապես չէր էլ ընտրում, եւ լրագրողական հանրույթի դեմ ոչ մեկ լկտի արտահայտություն է արել:
Միջադեպից մեկ օր անց, երբ կրքերն ու զգացմունքները փոքր-ինչ հանդարտվել էին, Դոն Դիեգոյին հարցրել են՝ չի զղջում արդյոք չի անզսպության համար: Պատասխանը, ինչպես եւ սպասվում էր՝ եղել է բացասական:
«Ես չեմ զղջում իմ բառերի համար: Յուրաքանչյուրը դրանք լսել է եւ գիտի, թե ինչ եմ զգացել այդ ողջ ընթացքում: Այնպիսի տօպավորությու էր, թե լրագրողները շատ էին ուզում, որ հավաքականը դուրս մնար աշխարհի առաջնությունից: Ես միայն արտահայտել եմ իմ էմոցիաները»,- ասել է Մարադոնան:




























