Դրանք մարտեր չեն առանց կանոնների, սա վերջապես խորհրդարան է, եւ մեր կողմնակիցները, որ այլ կերպ էին պատկերացնում պայքարը, պետք է բացատրենք, որ որոշակի շրջանակներ կան, որոնցից մեր խմբակցությունը չի կարող դուրս գալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես դրական եմ գնահատում մեր խմբակցության աշխատանք, բովանդակային առումով մի քանի գլուխ ավելի բարձր է մեր խմբակցությունը, քան իշխող կուսակցությունը: 29 պետք է լինեինք, ավելի քիչ ենք, բայց այդ քիչ քանակով տպավորություն է, մեն ավելի շատ ենք: Սա խոսում է պատգամավորների ակտիվության մասին»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, այս պարտությունից, այս շոկից հետո, մանիպուլյացիաների ենթարկելու հնարավորությունը կիրառվել է ամբողջությամբ. «Մենք հույս ունենք, որ ի վիճակի ենք այդ տրամադրությունները փոխել: Փաստարկների պակաս մենք չունենք, աշխատանք է պահանջում, մի քիչ խպետք է համբերատար լինենք, երբեք չհիասթափվենք սեփական ժողովրդից: Ամենից խնդիրը դա է: Գիտակից, վերլուծող զանգվածը հանկարծ չհիասթափվի մեր ժողովրդի: Մենք մեր մեղքի բաժինը պետք է տեսնենք, գուցե բավարար չափով ակտիվ չենք եղել»:





























