Թաիլանդի իշխանությունները որոշել են 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել արտասահմանցի զբոսաշրջիկներից հանգստավայրերի համար վճարները՝ այն կկազմի 500 բատ մեկ անձի համար՝ նախկինում հայտարարված 300-ի փոխարեն, հայտնում է Bangkok Post-ը:

Զբոսաշրջության վարչության ղեկավար Յուտասակ Սուպասորնի խոսքով՝ ճանապարհորդներից ստացված միջոցների հաշվին կսուբսիդավորվեն կայուն զբոսաշրջության եւ բնապահպանական նախաձեռնությունների զարգացմանն ուղղված նախագծերը:

Ըստ հաշվարկների՝ թագավորությունը կարող է ներգրավել մոտ հինգ միլիարդ բատ՝ պայմանով, որ մեկ տարվա ընթացքում տասը միլիոն մարդ այցելի հանգստավայր:

Սուպասորնը հավելել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը ոչ թե համավարակի հետեւանքների դեմ պայքարելն է, այլ երկարաժամկետ տնտեսական աճի վրա կենտրոնանալը: