Հարավային Կալիֆորնիայի Big Bear Solar Observatory աստղադիտարանի գիտնականները 1998 թվականից ուսումնասիրում են երկրային փայլի տատանումները՝ տասնյակներ շարունակ հետեւելով փոփոխություններին: Հետազոտողները նշել են, որ այդ չափումները միայն հարաբերական են եւ պահանջում են ավելի հուսալի դիտարկումներ, հաղորդել է HighTech-ը:
Տվյալները համատեղելով ՆԱՍԱ-ի CERES նախագծի դիտարկումների հետ, որն իրականացվել է 1997 թվականից՝ ՆԱՍԱ-ի եւ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչության (NOAA) արբանյակների սարքավորումների միջոցով նրանք պարզել են, որ մեր մոլորակը ժամանակի ընթացքում ավելի «խամրած» է դարձել: Նրանք կարծում են, որ դա ուղղակիորեն կապված է կլիմայի փոփոխության հետ:
Ավելի քան 20 տարի Երկրի կողմից արտացոլվող լույսի քանակը նվազել է մոտ 0.5 տոկոսով: CERES-ի վերջին տվյալները վկայում են նաեւ վերջին տարիներին մոլորակի պայծառության կտրուկ անկման մասին:
Գիտնականներն արդեն բացառել են այլ բացատրությունները, օրինակ՝ Արեգակի պայծառությունը: Երկրի անդրադարձած լույսի քանակի փոփոխությունները հավանաբար տեղի են ունենում հենց մոլորակի վրա փոփոխությունների պատճառով:





























