Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում 34 թալիբներ պետական պաշտոնների են նշանակվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հաստատված պաշտոնների յուրաքանչյուրում բացառապես շարժման ներկայացուցիչներ են ընտրվել, որոնք կրում են կրոնական տիտղոսներ։ Նրանց թվում՝ 4 կարի, 16 մուլլա և 14 մավլավի։
Ընդ որում, 34 նշանակվածից գրեթե բոլորը փուշթուններ են, այսինքն՝ Աֆղանստանում ամենամեծ էթնիկ խմբի ներկայացուցիչներ։





























