Հոկտեմբերի 1-5-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելու են եվրոպական երկրների և ԵԽԽՎ խորհրդարանականների առաջին խաղերը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ԱԺ պատգամավորները: "Եվրոպառլամպիադա « (Եվրոպական պառլամենտների օլիմպիադա) անունը ստացած մրցաշարում տարբեր երկրների օրենսդիրները կմրցեն վեց մարզաձևերում` մինի ֆուտբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, գոլֆ, վոլեյբոլ: Մրցաշարի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև „բարեկամության վազք“:

»Մենք չենք կասկածում, որ «Եվրապառլամպիադայի» անցկացումը մեծ ներդրում կունենա եվրոպական երկրների խորհրդարանների միջև միջազգային համագործակցության ամրապնդման գործում",- հայտարարել է «Եվրապառլամպիադայի» նախաձեռնող, ՌԴ Պետական դումայի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Սվիշչեւն ու հավելել, որ մրցաշարին մասնակցելու համաձայնություն են տվել յոթ երկիր. Հայաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Թուրքիան, Խորվաթիան, Լիտվան եւ Հունգարիան:

Ըստ Դ. Սվիշևի , խորհրդարանականների համար սպորտային մրցակցությունից բացի, լինելու են նաեւ մշակութային ծրագրեր, ինչպես նաեւ հանդիպումներ ու քննարկումներ ռուս խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական գործիչների, ՌԴ կառավարության անդամների հետ` կապված միջազգային համագործակցությանն ու հասարակական գործունեությանը: