Եվրամիության առաջնորդները պետք է «հավաքական բանականություն» ցուցաբերեն, երբ դիտարկում են Չինաստանի վերելքի, Աֆղանստանի ճգնաժամի դեմ պայքարի եւ Եվրոպայի հարեւան երկրների խնդիրների լուծման ռազմավարությունները, ասել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, ինչ տեղի ունեցավ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչ պատահեց Չինաստանին»,- անդրադառնալով վերջին աշխարհաքաղաքական թեժ կետերին՝ ասել է Միշելը, ով նախագահում է Սլովենիայի գագաթաժողովը: Նա ասել է, որ ԵՄ-ն պետք է «կոլեկտիվ բանականություն», ցուցաբերի, որպեսզի Եվրոպայի արձագանք ձեւավորի: «Մեր միասնությունը շատ ուժեղ արժանապատվություն է, բազմակողմանի մոտեցումը Եվրամիության ԴՆԹ-ն է»,- ասել է նա: