Հայաստանի կառավարությունն Արցախին հատկացվում է 13,4 մլրդ դրամ. Արցախում 1960 մարդ հյուրատներում է, նրանց յուրաքանչյուրին տրվում է 4-6 հազար դրամ օրական. այսինքն շնչին ամսական 150 հազար դրամ է տրամադրվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության դիմաց տեղահանված հադրութցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց հադրութցիներից մեկը:

«Եթե կարողանում են այդքան գումար տրամադրել, այստեղ Երեւանում իմ ընտանիքը 13 հոգուց է բաղկացած, 130 հազար դրամ վարձ ենք տալիս: Ի՞նչն է խանգարում, որ այդ գումարները մեզ չեն տրամադրում, եթե դա փողերի լվացում չի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը փորձեցին հույս տալ, ասացին, որ հիփոթեքային վարկերով բնակարաններ տրամադրելու ծրագիր անեն, հետո դա քննարկվեց նաեւ սոցապնախարարությունում: Հետո Արցախի կառավարությունից եկավ Հայկ Խանումյանը եւ միանգամից ասաց՝ մենք ձեզ տներով Արցախում ենք ապահովելու: Մենք ծրագիր չունենք, որձեզ Հայաստանում ապահովենք: Իսկ մենք հույս չենք տեսնում, որ նույնիսկ երեք տարի հետո մեզ բնակարաններով ապահովելու են»,-ասաց նա:

Հադրութից տղամարը նկատեց, որ բայց հայտնի է, որ ՀՀ կառավարությունն ու «Հայաստան» հիմնադրամը 110 մլրդ դրամ են հատկացրել Արցախում բնարականների կառուցմանը. «Դրանով կարող էին առնվազն 3 հազար բնարական կառուցել: Եթե գումարները կա, պետք է սարքեն շենքերը, եթե չեն սարքում, ուրեմն գումաները չկան:

Հադրութից արդեն 2500 մարդ լքել է Հայաստանը տարբեր պատճառներով: Իսկ այսօր այդ թիվը ավելացել է եւս 500-ով: Եթե բնակարանի հարցը չլուծվի, ես էլ եմ ստիպված արտագաղթելու:

Կառավարությունից հույս չկա, խաբում են: Կառավարության անգործության պատճառով մեզ մեր տներից հանել են, հասցրել են ձմեռվա բերան ու հրաժարվել մեզնից: մենք էլ ասում ենք՝ գոնե բնակվարձերը տրամադրեք»,-հայտարարեց նա: