Հայաստանում Չինաստանի դեսպանությունը հայկական դպրոցներին եւ հասարակական խմբերին տրամադրել է «Մանկական բժշկական լրակազմ»։

Վերջերս Հայաստանում Չինաստանի դեսպանության, Միջազգային փոխանակությունների առաջմղման գծով Ոչ կառավարական կազմակերպությունների չինական ասոցիացիայի եւ Չինաստանի բարեգործական ֆեդերացիայի անունից Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը բժշկական պարագաների մանկական լրակազմեր նվիրեց բարեկամության չին-հայկական դպրոցին, թիվ 135 հիմնական դպրոցին, Հայաստանի խաղաղության կոմիտեին, Արաբկիրի մանկական հիվանդանոցին եւ այլ հաստատությունների։

Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը տրամադրված հակահամաճարակային միջոցների, պատվաստանյութերի նոր չափաբաժինների եւ այլ օգնության համար՝ համաճարակն սկսվելուց ի վեր, ինչը հայ ժողովրդին բարեկամական խոր զգացումներով է համակում չինացի ժողովրդի հանդեպ։ Չինաստանի Ազգային օրվա 72-ամյակի առիթով հատուկ նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի երկայնքով Ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ցանցի եւ Չինական բարեգործական ֆեդերացիայի բարեգործական օգնությունը։ «Բժշկական մանկական լրակազմը» անսահման սիրո դրսեւորումն է, որն արտահայտում է Մետաքսի ճանապարհի երկրների վստահությունը համաճարակի դեմ պայքարում։ «Առողջության լրակազմը» նման է բարեկամության սերմերի՝ ցանված հայ երեխաների սրտերում։ Հույս ունենք, որ այդ սերմերը արմատ կտան, ապագայում կաճեն ու կվերածվեն Չինաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության մեծ ծառի։

Դեսպան Ֆանը նշեց, որ  Չինաստանի եւ Հայաստանի հարաբերությունները խոր արմատներ ունեն՝ ձգվելով մինչեւ Մետաքսի ճանապարհի հնագույն շրջանը, որը հազարամյակների պատմություն ունի։ Չինաստանը եւ Հայաստանը համատեղ իրականացրել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը, որպեսզի ամրապնդեն բարեկամությունը երկու երկրների ժողովուրդների միջեւ եւ նոր կերպարանք հաղորդեն չին-հայկական հարաբերությունների զարգացմանը։ Կորոնավիրուսի նոր համաճարակի դեմ պայքարում Չինաստանն ակտիվորեն կառուցում է «Առողջության Մետաքսի ճանապարհը» եւ նպաստում առողջ հասարակության ստեղծմանը, ինչը մեծ նշանակություն ունի համաճարակի դեմ պայքարում վստահության եւ համակարգման ուժեղացման ու համագործակցության հարցում։

«Մանկական բժշկական լրակազմ» նախագիծը նախաձեռնել է Չինաստանի միջազգային փոխանակումների առաջմղման գծով ոչ կառավարական կազմակերպությունների ասոցիացիան, եւ Չինաստանի բարեգործական ֆեդերացիան հատուկ զբաղվում է դրանով ու նվիրատվություններ անում Մետաքսի ճանապարհի երկայնքով հասարակական կազմակերպությունների համագործակցության ցանցի միջոցով։ Սա արդյունավետ լրացում է Չինաստանի կառավարության ակտիվ միջազգային հակահամաճարակային օգնությանը, որի նպատակն է աջակցել բարեկամական երկրների մեծ մասին համաճարակի հետեւանքների վերացման պայքարում՝ ամրացնելու եւ խորացնելու բարեկամությունը բոլոր երկրների ժողովուրդների միջեւ։