Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի մի քանի ամենամոտ խորհրդականների գրասենյակներում խուզարկություններ են տեղի ունեցել՝ լրատվամիջոցներին կաշառակերության կասկածանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ավստրիական մամուլի գործակալությանը։
Die Presse-ի փոխանցմամբ՝ հանրապետության կանցլերի նկատմամբ նույնպես հետաքննություն է սկսվում ՝ կոռուպցիայի մեղսակցության կասկածանքով։
Քննիչները խուզարկել են նաեւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակը։




























