Շվեդիան դադարեցնելու է COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութի օգտագործումը 1991 թվականին եւ ավելի ուշ ծնված մարդկանց համար՝ հնարավոր հազվագյուտ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումներից հետո, ինչպիսին է միոկարդիտը:

Շվեդական առողջապահական գործակալությունը հայտնել է, որ տվյալները վկայում են պատվաստված երիտասարդների շրջանում միոկարդիտի եւ պերիկարդիտի աճի մասին:

«Կապը հատկապես հստակ է, երբ խոսքը վերաբերում է Moderna Spikevax պատվաստանյութին, հատկապես երկրորդ դեղաչափից հետո», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Առողջապահական գործակալությունը հայտարարել է, որ այժմ առաջարկում է Pfizer/Biontech Comirnaty պատվաստանյութը: Մարդիկ, ովքեր ծնվել են 1991 թվականին կամ ավելի ուշ եւ ստացել են Moderna-ի առաջին ներարկումը՝ մոտ 81.000 մարդ, չեն ստանա երկրորդ չափաբաժինը:

Այս շաբաթվա սկզբին շվեդական առողջապահական գործակալությունը հայտարարել է, որ 12-15 տարեկան մարդիկ կստանան միայն Pfizer/Biontech պատվաստանյութը:

Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը մայիսին հավանություն է տվել Comirnaty-ին, իսկ հուլիսին՝ Spikevax-ին՝ 12 տարեկանից բարձր երեխաների համար: