Հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են երևանյան մայթերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Յուրօրինակ մոտեցմամբ են բարեկարգվում նաև Կողբացի փողոցի մայթերը։
Մասնավորի կողմից նախորդ տարի նախաձեռնված ծրագիրն այս տարի շարունակում է համայնքը:
Հարակից սիզամարգերում կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:
Նախկինում նշված փողոցի մայթերը հիմնականում ծառայում էին ավտոմեքենաների կայանմանը: Ծրագրի շրջանակում մայթեր են կառուցվում նաև կամարանցումներում:
Նախագիծը նախատեսվում է շարունակել մինչև Ամիրյան փողոցի կամարանցում։




























