Google-ը հայտարարել է նոր քաղաքականության մասին, որն արգելում է բովանդակության դրամայնացումը, որը հակասում է կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական կոնսենսուսին:
Սա նշանակում է, որ Google-ի գովազդատուներն ու հրատարակիչները եւ YouTube-ի օգտատերերը չեն կարողանա գովազդային եկամուտներ ստանալ կլիմայի փոփոխության մերժումից:
«Գովազդատուները պարզապես չեն ցանկանում, որպեսզի իրենց գովազդերը հայտնվեն այդ քոնթենթի կողքին: Իսկ թողարկողները եւ ստեղծողները չեն ցանկանում, որպեսզի այդ պնդումներն առաջ տանող գովազդները հայտնվեն իրենց էջերում կամ տեսանյութերում»,- բլոգի գրառման մեջ նշել է Սիլիկոնյան հովտի հսկան:
Արգելքը ցուցադրում է որոշ ավելի ագրեսիվ գործողությունները, որոնք տեխնոլոգիական հարթակն իրականացրել է կլիմայի փոփոխության ապատեղեկատվության դեմ:
Google-ը հայտնել է, որ քաղաքականությունը մշակելու համար խորհրդակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գնահատման միջկառավարական խմբի ներկայացուցիչների հետ:
Քաղաքականության մեջ թվարկված են քոնթենթի կոնկրետ օրինակներ, որոնք հակասում են նոր կանոններին, այդ թվում` այն քոնթենթի, որը կլիմայի փոփոխությունը որպես «խաբեություն» է դիտարկում, հերքվում է, որ «երկարաժամկետ միտումները ցույց են տալիս, որ գլոբալ կլիման տաքանում է»:
Google-ը կսկսի կիրառել քաղաքականությունը հաջորդ ամիս՝ օգտագործելով ավտոմատ մոդերացման եւ մարդու կողմից ստուգման կոմբինացիան:




























