ԱՄՆ հատուկ օպերացիաների ուժերը վերջին մի քանի ամսում «աննկատ» վարժեցնում են Թայվանի զինվորականներին՝ ռիսկի դիմելով առաջացնել Չինաստանի զայրույթը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտպանական ներկայացուցիչը։
Պաշտոնյան հաստատել է Wall Street Journal-ի հրապարակումը, որում ասվում է, որ վարժանքը շարունակվել է Չինաստանի կողմից Թայվանի հասցեին աճող սպառնալիքների ֆոնին: Թայվանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը, սակայն Պենտագոնի խոսնակ Ջոն Սուփիլն ասել է, որ ԱՄՆ-ի ընդհանուր աջակցությունը թայվանական բանակին պայմանավորված է նրա պաշտպանական կարիքներով: «Մենք Պեկինին կոչ ենք անում կատարել ստանձնած պարտավորությունները՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-ասել է նա։




























