Վերջերս բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս բազմանշանակ հայտարարություններով։ Հաճախ կրկնվում է «ընդլայնված քաղաքականությունից մակրոտնտեսության զսպման քաղաքականության անցնելու» արտահայտությունը։
Ամենայն հավանականությամբ, «ընդլայնված քաղաքականության» ասելով պատկերացվում է նաեւ նախորդ տարվա՝ դրամի լողացող փոխարժեքի անցումը։
Երկար տարիներ բնակչության վճարունակությունը սահմանափակվում էր ԱՄՆ դոլարի հանդեպ դրամի արժեվորմամբ։ 2003 թվականին դոլարի փոխարժեքը Հայաստանում հասավ իր գագաթնակետին՝ 590,4 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։ Անցած տարվա փետրվարին այդ ցուցիչը կազմեց 305,47 դրամ։
«Շնորհիվ» այս քաղաքականության՝ հնարավոր եղավ ինչ-ոչ կերպ զսպել ապրանքների գների աճը։ Լողացող փոխարժեքին անցնելուց հեետո գնաճի սեղմված զսպանակը բացվեց։ Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմեց 108 տոկոս։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով, բացասական սալդոն արտաքին առեւտրում հասավ 606,2 մլն դոլարի։ Մաքուր սալդոն ավելի քան չորս անգամ պակաս է՝ 157,3 մլն դրամ։
Ինչ վերաբերում է արտասահմանյան ներդրումներին, ապա դրանց ընդհանուր ծավալը կազմել է 935,5 մլն դոլար, այդ թվում ուղղակի ներդրումները՝ 732,1 մլն դոլար։
Այսպիսով, փոխարժեքի արհեստական բարձրացմամբ գնաճի զսպումը ոչ մի լավ բանի չբերեց։



























