Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը նոր կառավարություն է նշանակել․ նոր կառավարությունում 7 կին կլինի, գրում է AP-ը։
«Ազգային անկախների հանրահավաք» կուսակցության վարչապետ Ազիզ Ախանուշի կաբինետը բաղկացած է 24 նախարարից, այդ թվում ՝ 7 կին: Յոթ նախարարներ պահել են իրենց պաշտոնները, այդ թվում`արտաքին եւ ներքին գործերի նախարարները: Նադիա Ֆեթթահ Ալավին, որը նախորդ կառավարությունում զբոսաշրջության նախարար էր, կդառնա Մարոկկոյի առաջին կին ֆինանսների նախարարը:




























