Սեպտեմբերի 14 -ին Apple-ի երկրպագուներն ամբողջ աշխարհում հետևում էին նոր iPhone 13 -ի շնորհանդեսին: Իսկ հոկտեմբերի 15 -ին արդեն կսկսվի պաշտոնական վաճառքը Հայաստանում:

Apple- ի իրական երկրպագուներին կարիք չկա ավելորդ անգամ պատմելու  լիազորված վերավաճառողների պաշտոնական վաճառքների առավելությունների մասին:

Եթե ցանկանում եք ձեռք բերել երաշխիք ձեր iPhone 13-ի համար, սպասարկման որակյալ աջակցություն, ապա այդ կընձեռվի ընդամենը երկու շաբաթից: Նոր iPhone 13-ը Հայաստանում վաճառքի կհանվի հոկտեմբերի 15-ին: Երկար սպասված սարքերի նախնական պատվերները կարելի է կատարել այսօրվանից, դրանք, որպես կանոն, արագ են սպառվում:

Աշխարհի ուժեղագույնը

IPhone 13–ն իր բոլոր տվյալներով կարելի է համարել նորարարություն iPhone-ի շարքում:Նորարարական երկու տեսախցիկներիանկյունագծով տեղադրման ձևից մինչևիսկ գերամուր էկրան, գերարագ A15 չիպև անհավանական հզոր մարտկոց, մի խոսքով iPhone 13-ը կարող է հաղթահարել ցանկացած թվային առաջադրանք, այնպես, ինչպես նախկինում հնարավոր չէր:

Եկեք միասին ուսումնասիրենք iPhone 13-ի հնարավորությունները:

Բեկումնային լուսանկարչություն

iPhone 13 -ի համար մշակվել է երկու տեսախցիկի լավագույն համակարգ՝ տեղադրման նոր սխեմայով: Տեսախցիկներն անկյունագծով են տեղադրված: Նոր լայնանկյուն օբյեկտիվն ունակ է 47տոկոսով ավելի լույսկլանել, այդ պատճառով պատկերները դառնում ենպարզ ու հստակ: ԻսկSensor-shift OIS օպտիկական կայունացմանտեխնոլոգիան, որն ի դեպ ժամանակին հասանելի էր միայն ու միայն iPhone 12 Pro Max-ի դեպքում, տեսանկարահանումներն ավելի ստատիկ է դարձնում՝ կատարելագործելով ընթացքը:

Եվ սա դեռ ամենը չէ: Հատուկ մշակված գերլայնանկյուն տեսախցիկներն իրենց նոր սենսորներով, թույլ են տալիս լուսանկարների մութ հատվածներն ավելի պարզ տեսնել, իսկ տեսանյութերի դեպքում նվազեցնում են աղմուկը: Smart HDR 4–ի շնորհիվ գույներն ավելի են պարզեցվել, կոնտրաստն ու լուսավորությունը յուրաքանչյուր պատկերի համար ավելի իրական են դարձնում, դա վերաբերում է նաևանբարենպաստ պայմաններում արված լուսանկարներին ու տեսանյութերին:

«Cinema Effect»՝ կինոէֆեկտ ռեժիմի մասին

iPhone 13–ի թե՛ առջևի, թե՛ հիմնական տեսախցիկն ունինոր «Cinema Effect»՝ կինոէֆեկտ ռեժիմ ՝ Dolby Vision HDR- ով: Այն թույլ է տալիս փոխանցելպատկերի խորությունը, ունի ֆոկուսի ավտոմատ փոփոխության հնարավորություն, այնպես, որ յուրաքանչյուր ոք կարող է այնպիսի տեսանյութ նկարահանել, որը կունենա ֆիլմին համահունչ որակ:

iPhone 13- ը միակ սմարթֆոնն է, որն ունակ է խմբագրել պատկերի խորություննանգամ ձայնագրվելուց հետո:

Գեղեցիկ և ամուր դիզայն

iPhone 13-ը փոփոխությունների է ենթարկվել թե՛ ներսից , թե՛արտաքինից:6,1 դյույմանոց էկրանն ունի արտաքին կերամիկական կաղապար, որն ավելի ամուր է, կոշտ, քան որևէ սմարթֆոնի ապակի: Իսկ ալյումինե շրջանակը շքեղություն է հաղորդում iPhone 13-ին և iPhone 13 mini-ին:IP68 3–ի շնորհիվ ունի ջրակայունության բարձր ցուցանիշ: 

Կատարելագործված OLED Super Retina XDR էկրաններն ապահովում են անհավանական կոնտրաստ ուճշգրտությամբ փոխանցում են սևի բոլոր երանգները: Ցերեկային ժամերին Super Retina XDR OLED էկրանը 28 տոկոսով ավելի պայծառ է, բայց ևավելի էներգախնայող:

Գերարագ արտադրողականություն

A15 Bionic պրոցեսորի աշխատանքի արագությունը 50 տոկոսով մեծէ մյուս սմարթֆոնների համեմատ, ինչն էլ iPhone 13–ի համար ապահովում է բարձր արտադրողականություն ու էներգաարդյունավետություն:Նոր GPU գրաֆիկական պրոցեսորն ունի 30 տոկոսով ավելի աշխատունակություն, քան որևէ մրցակից, և ապահովում է ավելի իրական պատկերներ և լուսային էֆֆեկտներ գրաֆիկական խաղերի համար:

Մարտկոցի աշխատանքի ժամկետի բարձրացում

iPhone 13-ի մարտկոցի կյանքը զգալիորեն բարելավվել է A15 Bionic չիպի, ավելի հզոր մարտկոցի և էներգիայի օպտիմալացման շնորհիվ: iPhone 13–ի մարտկոցի աշխատանքն, ի տարբերությունiPhone 12-ի, օրական մինչև երկուսուկես ժամով ավելի երկար է տևում:

iPhone 13-ը հասանելի է հինգ շքեղ գույներով ՝ վարդագույն, կապույտ, «մութ գիշեր», «փայլող աստղ»ևֆիրմային կարմիր: Հիշողության ծավալը `64, 128 և 256 ԳԲ:

iPhone 13-ը և iPhone 13 mini-ն ունեն հիշողության ծավալի 3 տարբերակ ՝ 128 ԳԲ, 256 ԳԲ 512 ԳԲ, իսկ iPhone 13 Pro-ն և iPhone 13 Pro Max ը առաջինն են, որ ունեն 1 ՏԲ հիշողության ծավալ:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում iPhone 13-ի պաշտոնական վերավաճառողներից նախապես պատվիրելու հնարավորության վերաբերյալ հետևյալ հղումները. MobileCenter, ZigZag, Vega, iStore, Ucom, MTS, Beeline: