Նյու Դելիի աշխատակազմը թույլ չի տա աշխատել պետական հաստատությունների այն աշխատակիցներին, որոնք չեն պատվաստվի մինչեւ հոկտեմբերի 16-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հրամանում ասվում է, որ բոլոր աշխատակիցները, որոնք աշխատում են Դելի մայրաքաղաքային շրջանի ազգային վարչակազմում, ներառյալ շարքային աշխատակիցները, բուժանձնակազմը, ուսուցիչներն ու մյուս աշխատակիցներն ու դպրոցների ու քոլեջների մյուս աշխատակիցները, պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ մինչեւ այդ տարվա հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Փաստաթղթի համաձայն՝ չպատվաստված բոլոր աշխատակիցները կդիտարկվեն արձակուրդում, քանի դեռ չեն պատվաստվի դեղամիջոցի առնվազն մեկ բաղադրիչով:
Այս շաբաթվա սկզբում Հնդկաստանի իշխանությունները հայտնել են չափահաս բնակչության 70 տոկոսի պատվաստման մասին:
Վերջին օրվա ընթացքում Նյու Դելիում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք: Ներկայում Հնդկաստանում հիվանդության ակտիվ ընթացք է գրանցվել 240 հազար մարդու մոտ: Դա ամենացածր ցուցանիշն է վերջին 205 օրվա ընթացքում:
Հնդկաստանի առողջապահության ու բարեկեցության նախարարության տվյալներով՝ համավարակի ամբողջ ընթացքում վարակից մահացել է ավելի քան 450 հազար մարդ:




























