Մշակվում է Երեւանի փոքր կենտրոնի մասին օրենք, որը կկանոնակարգի շինարարական աշխատանքները՝ հաշվի առնելով պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին հոկտեմբերի 11-ին «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը որպես պետությունների միջեւ արդյունավետ երկխոսության միջոց» միջազգային կոնֆերանսի ժամանակ ասաց Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը։
Նա նաեւ տեղեկացրեց մայրաքաղաքի Կոնդ թաղամասում շինարարական աշխատանքների իրականացման միջազգային տենդերի առաջին փուլի ավարտի մասին՝ ավելացնելով, որ շուտով կսկսվի երկրորդ՝ վերջնական փուլը։
Ղուլարյանը նշեց քաղաքաշինության զարգացման կարեւորությունը՝ հաշվի առնելով պատմամշակութային ժառանգության պահպանումը, ինչը կհանգեցնի քաղաքների կայուն զարգացման։
«Դա կնպաստի քաղաքների եւ գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ երկրի միջազգային իմիջի բարձրացմանը»,- ավելացրեց նա։




























