Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով հոկտեմբերի 29-ին այցելելու է Միացյալ Նահանգներ:
Բնականաբար, հանդիպման ընթացքում նրանց ուշադրության կենտրոնում լինելու են հայ-թուրքական բանակցությունները՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ ԼՂ խնդիրը:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին արդեն ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կուղարկվեն Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի, քննարկմանը:




























