Համաշխարհային ֆուտբոլի լեգենդար դեմքերից մեկը՝ Զինեդին Զիդանը, վերադառնում է Մադրիդի «Ռեալ»։ Հիշեցնենք, որ Զիդանը նրանցից մեկն էր, որի համար «թագավորական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ժամանակին գումար չէր խնայել։ Ծախսված գումարները փոխհատուցվեցին վերադրով՝ Զիզուն այլ «գալակտիկոսների» հետ միասին 20-րդ դարի լավագույն ակումբին հասցրեց նոր բարձունքների։
Այժմ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կրկին կլինի իր ակումբի շարքերում. այս անգամ որպես «Ռեալ»-ի ֆուտբոլային ակումբի անդամներից մեկը։ Բացի այդ, Զիդանը կներկայացնի նաեւ ամիոտրոֆիկ կողային սկլերոզ (ԱԿՍ) անբուժելի հիվանդության դեմ պայքարի ասոցիացիան, որի պատճառները բժիշկներին այդպես էլ չի հաջողվում պարզել։
Նշենք, որ այդ ծանր հիվանդությանը հակված են, հիմնականում, ֆուտբոլիստները։ Վերջին 35 տարիների ընթացքում ԱԿՍ-ից մահացել է մոտ 40 ֆուտբոլիստ։




























