Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունն ավարտել է իր եռօրյա հանդիպումները Թուրքիայում եւ հոկտեմբերի 16-ին վերադառնալու է Բաքու: Թուրքական «TRT» կայքէջի փոխանցմամբ, պատվիրակությունը երեք օր Թուրքիայի ղեկավարության հետ քննարկել է «հայկական» արձանագրությունները եւ գոհ է մնացել հանդիպումների արդյունքից:

Ադրբեջանցի պատգամավորները հանդիպումներ են անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ալի Շահինի, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Բանակցություններն ավարտվել են, եւ ադրբեջանցի խորհրդարանականներին ասվել է, որ արձանագրությունները չեն վավերացվի, քանի Հայաստանը չի դադարեցրել «ղարաբաղյան բռնազավթումը»: