Ռուսաստանի Պետդուման երրորդ եւ վերջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել քրեական օրենսգրքում, որոնք խստացնում են հանցավոր խմբերի կազմավորման համար քրեական պատասխանատվությունը։ Օրենքի նախագիծը մտցվել է երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից։ Սույն փոփոխություններով մեծանում է մի խումբ մարդկանց կողմից հանցանք կատարելու համար սահմանված նախնական պատիժը։ Ամենացածր շեմը 7-ից հասցվել է 12-ի, իսկ ամենաբարձրը՝ 15-ից հասցվել է 20 տարվա։ Փոփոխությունները վերաբերում են նաեւ օրենքով գողերի գործողություններին, որոնց այժմ կարող են ցմահ ազատազրկել։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























