«Մոսկվա» կինոթատրոնի մերձակա Ազնավուրի անվան հրապարակում կայանալիք ՀՅ Դաշնակցության հանրահավաքը, որը պետք է սկսվեր ժամը 18-ին, մեկնարկեց կես ժամ ուշացումով:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը հանրահավաքից, hնչում են հայրենասիրական երգեր: Մարդկանց ձեռքին փոքրիկ պաստառներ են «Ոչ թուրքական պայմաններին» մակագրությամբ:
Հանրահավաքը վարում է ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը: Ի դեպ, այլ քաղաքական գործիչների թվում՝ ելույթ են ունենալու նաեւ Տիգրան Կարապետյանը, Արամ Կարապետյանը եւ Ստեփան Սաֆարյանը՝ «Ժառանգությունից»:



















