Էստոնիայում կորոնավիրուսի տարածման բարդ իրավիճակներում մեղավոր է կառավարությունն ու հանրապետության բնակիչները: Ուրբաթ այդ կարծիքն է հայտնել հանրապետության նախագահ Ալար Քարիսը:
«Կառավարությունը պետք է կատարի աշխատանքը շատ ավելի որակյալ, հատկապես, հաղորդակցման հարցերում, որտեղ կան թերություններ»,-ասել է նա Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիթսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացել է Տարտուի համալսարանում: «Սակայն մենք պետք է դիտենք մեզ՝ինչպես ենք հետեւում կանոններին եւ պահպանում սահմանափակումները,-հավելել է նա:-Այդկերպ, մեղավոր է ինչպես կառավարությունը, այնպես էլ մարդիկ, նրանց վարքը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրում վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշը կազմել է 1 808 դեպք 100 հազար մարդու թվով: Էստոնական հիվանդանոցներում ներկայում գտնվում է կորոնավիրուսով վարակված 600 պացիենտ, որոնցից 439-ը՝ ծանր վիճակում:





























