«Թուրքերը գրավելու են Հայաստանը, եթե հայ-թուրքական սահմանը բացվի»: Հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կ/թ-ի մերձակայքում կայացած ՀՅԴ հանրահավաքում հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Մենք թուրքերին բերում ենք, որ մեր աղջիկներին նայե՞ն: Ինչու ենք թողնում այդ վայրենիներին: Մասիսի շրջանում դեռ թուրքերի հոտը մնացել է»,- նշել է Տիգրան Կարապետյանը:

Վերջինս հավաքվածներին, համենայն դեպս, խնդրել է իրենց չկապել 12 կուսակցությունների հետ, թեեւ ելույթ է ունենում ՀՅԴ հանրահավաքում: «Թող մեզ չկապեն 12-ի հետ, մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ: Իսկ թուրք ազգը ոտից գլուխ արյուն է, եւ չպետք է թողնել, որ մտնեն տարածաշրջան: Դա վիրուս է, որ վարակելու է ազգը, Եվրոպային արդեն վարակել է»,- ազդարարել է ԺԿ նախագահը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ իր խոսքը սկսել է հիշեցումով, որ սա ՀՅԴ-ի հանրահավաքն է, եւ «խոսելու ենք այն թեմայի շուրջ, որի շուրջ լիազորված ենք»:

Նա նաեւ հիշեցրեց արձանագրությունների ստորագրման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Խավիեր Սոլանան քաշում էր Հայաստանի ԱԳ նախարարի այտերից, եւ ասաց. «Թշիկներին խփում էին, որ հետ բերեն, որովհետեւ այնքան սփրթնած էր, որ այլ բան չէր մնում, քան խփել եւ հետ բերել: Իրենք էլ գիտեն, որ լավ բան չեն անում, բայց ստիպված են»:

Արամ Կարապետյանը նաեւ նշեց, որ իշխանությունները վստահաբար փորձելու են վավերացնել արձանագրությունները, իսկ «դրան հետեւելու է Ղարաբաղը»:

«Սա պայթելու է ավելի ուժեղ, քան մարտի 1-ը»,- ամփոփեց ՆԺԿ նախագահը: