Ամերիկացի միլիարդատեր Ռաջ Ռաջարատնամին, ով մեղադրվում է առանձնապես մեծ չափերի խարդախության մեջ, մինչեւ 200 տարի ազատազրկում է սպառնում։

Ռաջարատնամը եւ IBM, McKinsey, Intel, New Castle ընկերությունների ղեկավարության հինգ ֆինանսիստներ ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, ձերբակալվել են Նյու Յորքում։ Ինչպես հայտնում է Reuters-ը, ձերբակալվածների թվում է IBM-ի ավագ փոխնախագահ Ռոբերտ Մոֆֆետը։

Քննության տվյալներով, ինչպես հայտնում է BBC-ին, մեղադրյալները, արժեթղթերի շուկայում կազմակերպելով պատմության մեջ մեծագույն խարդախությունը, մի քանի տարիների ընթացքում 20 մլն դոլարի ապօրինի եկամուտ են ունեցել այնպիսի ընկերությունների մասին տեղեկությունների հիման վրա, ինչպիսիք են Google-ը, AMD-ն եւ Hilton Hotels-ը։

52-ամյա Ռաջարատնամն ամենահարուստ ամերիկացիների թվում է. Forbes-ի տվյալներով նրա կարողությունը գնահատվում է 1,5 մլրդ դոլար։