Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարկանիշն ընկել է։ Այս մասին վկայում են Ռեյտինգ խմբի հարցման տվյալները։
Վերլուծաբանները նշում են, որ հարցրել են քաղաքացիներին՝ ում օգտին կքվեարկեն առաջիկա ընտրություններում։ Պարզվել է, որ Զելենսկիի օգտին իր ձայնը կտար ընդամենը 21,8 տոկոսը, իսկ նախկին նախագահ Պորոշենկոյի օգտին՝ 14,5 տոկոսը։ Երրորդը Յուրի Բոյկոն է՝ 11 տոկոս։
Հարցմանը մասնակցել է 5000 քաղաքացի։





























