ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինից:
Այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիններս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ:
Նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի միայն բժշկական զննում անցնելուց և սանիտարական գրքույկներ ձեռք բերելուց հետո:





























