Զբոսաշրջության ոլորտում Inspired by Iceland իսլանդական մարքեթինգային ընկերությունը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին եւ նրա շնորհանդեսը, որի ընթացքում նա հայտարարել է ռեբրենդինգի ու մետատիեզերք ստեղծելու մասին:
Inspired by Iceland-ը թողարկել է գովազդային հոլովակ, որը ծաղրում է Meta-ի շնորհանդեսը, որի ընթացքում Ցուկերբերգը պատմել է, որ ընկերությունը կկենտրոնացնի ուժերը վիրտուալ աշխարհ ստեղծելու ուղղությամբ, որը նա անվանել է մետատիեզերք: Գովազդը դառնում է էլ ավելի անհեթեթ Ցուկերբերգին կրկնօրինակող դերասանի շնորհիվ:
«Այսօր ես ցանկանում եմ խոսել հեղափոխական մոտեցման մասին, թե ինչպես միավորել մեր աշխարհը՝ չլինելով սուպեր տարօրինակ... Ինչ-որ մեկն ասել է, որ դա անհնար է: Ինչ-որ մեկն ասել է, որ դա անհասանելի է: Այդ մարդկանց համար մենք ասում ենք, որ դա արդեն այստեղ է: Իսկապես, տեսեք, դա հենց այստեղ է: Մենք անվանում ենք այն Icelandverse: Դա կատարելագործված իրականություն է առանց հիմար տեսք ունեցող լրակազմի»,-պատմել է Մարկ Մոսբերգսոնը, որը «մարմնավորել» Է Ցուկերբերգին: Նա նկարահանվել է դեմքի վրա մեծ քանակությամբ արեւապաշտպան կրեմով՝ որպես Meta ընկերության ղեկավար՝ 2020 թվականին Հավայիում հանգստի ժամանակ:
Դերասանը կոչ է անում մարդկանց այցելել Icelandverse, քանի որ այնտեղ կարելի է հայտնաբերել իսկական ժայռեր, մարդկանց եւ երկինք:
Այդպիսի յուրահատուկ զբոսաշրջային հոլովակի տարածումը կապված է հանգամանքի հետ, որ Իսլանդիան ներկայում փորձում է վերադարձնել երկրում զբոսաշրջիկներին: Նախքան համավարակը զբոսաշրջությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոսը, իսկ այդ ոլորտում աշխատում էր գրեթե 30 հազար մարդ:





























