Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կառաջադրվի երկրի փոխնախագահի պաշտոնում 2022 թվականի մայիսին կայանալիք ընտրություններում, հայտնում է GMA լրատվական պորտալը՝ հղում անելով նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության քարտուղար Մարտին Անդանարին, փոխանցում է ՌԻԱ նովոստին։
Հոկտեմբերին Դուտերտեն հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին՝ հրաժարվելով առաջադրվել երկրի փոխնախագահի պաշտոնում։ Սահմանադրության համաձայն՝ Դուտերտեն այլեւս չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում։ «Նախագահը կվերադառնա երկուշաբթի օրը՝ իրեն առաջադրելու փոխնախագահի պաշտոնում»,-ասել է Անդանարը ընտրական հանձնաժողովի շենքում լրագրողների հետ զույգում։
Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառա Դուտերտե-Կարպիոն, առաջադրվել է երկրի փոխնախագահի պաշտոնում։ Ընդ որում, ավելի վաղ լրատվամիջոցները նշում էին, որ Դուտերտեի ընտանիքում որոշվել է, որ նրա ներկայացուցիչներից միայն մեկը կարող է հաջորդ տարի պետական պաշտոն ստանձնել։ Ընդհանուր ընտրությունները Ֆիլիպիններում նշանակված են մայիսի 9-ին։



























