ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ավելացել են Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող բանաձեւի կողմնակիցների թիվը:
Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության համաձայն՝ եւս յոթ կոնգրեսական իրենց աջակցությունն են հայտնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի նախագծին: Այսպիսով, Ներկայացուցիչների պալատում բանաձեւի կողմնակից կոնգրեսմենների թիվը հասել է 134-ի:
Ի դեպ, յոթ կոնգրեսականն էլ միացել են բանաձեւին՝ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից չպետք է պատանդ լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:




























