Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարները «Արեւելյան հարեւանություն» ծրագրի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ քննարկելու են նախաձեռնության իրականացման խնդիրները: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարի խորհրդական Յարոսլավ Ջեջիչը: «Դա առաջին քաղաքական հանդիպումն է 2009թ. „Արեւելյան հարեւանության“ հիմնարկեքից հետո»,- ասել է նա՝ չբացառելով, որ այդ հանդիպմանը կարող են հաստատվել առաջին ծրագրերը, որ իրացվելու են նախաձեռնության շրջանակներում:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Պրագայում կայացավ «Արեւելյան հարեւանության»՝ ԵՄ նոր քաղաքական ծրագրի հիմնադիր գագաթնաժողովը, որի նպատակն է ուժեղացնել կապերը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: 2009-2013թթ. ծրագրի իրականացման համար ԵՄ-ն տրամադրելու է 600 միլիոն եվրո: