ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում:

Ավելի վաղ նախագահի հրամանագրով Պապիկյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետի, իսկ Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից։