Չորս զինյալ ոչնչացվել են ուբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Ինգուշիայի Օրջոնիկիձեւսկայա ավանում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ։ Ինչպես հայտնում է «Վեստին», տունը, որտեղ գտնվել են զինյալները, գրոհել է հատուկ նշանակության ջոկատը։
«Ինտերֆաքսի» տվյալներով, մահացած զինյալների անձերը հետաքննության միջոցով արդեն հաստատվել են։ Դրանք եղբայրներ՝ Սուլամբեկ եւ Ասլանբեկ Մաչուկաեւները, Ռոզա Խայաուրին եւ Նազիր Գանդարովն են։ Աղբյուրի հավաստմամբ, Գանդարովը գտնվում էր հետախուզության մեջ՝ ահաբեկչական բնույթի հանցագործություն իրականացնելու համար։
Քիչ անց, պատահարի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգեր, զինամթերք եւ Ֆ-1 տիպի մի քանի նռնակ, ընդ որում՝ նրանցից մեկը գտնվում էր սպանվածի ձեռքում։




























