Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կեսգիշերին մոտ Բեռլինի Սամշտադ մարզահամալիրում սկսվելու է բռնցքամարտի The SuperSix գերմրցաշարի շրջանակներում կայանալիք Արթուր Աբրահամ-Ջերմեյն Թեյլոր մենամարտը:
Հիշեցնենք, որ միջին քաշային կարգի վեց բռնցքամարտիկներ երկու տարվա ընթացքում մրցելու են իրար հետ՝ ի հայտ բերելու լավագույնին:
Երեկ Բեռլինում կայացել է Աբրահամի եւ Թեյլորի կշռումը: Աբրահամը կշռել է 76,2 կգ, իսկ Թեյլորն ընդամենը 75,4 կգ:
Աբրահամը, ի դեպ, ռինգ է դուրս գալու Scorpions խմբի «Three, Two,One» երգի ուղեկցությամբ՝ հայկական դրոշի ներքո:
Նույն ժամին անգլիական Նոթինգհեմ քաղաքում կայանալու է նույն մրցաշարի մեկ այլ՝ Կարլ Ֆրոչ-Անդրե Դիրել մենամարտը:



















