Ճապոնական East Japan Railway Company ընկերությունը փորձարկել է առանց վագոնավարի արագընթաց գնացք։ Այս մասին տեղեկացնում է Kyodo News գործակալությունը։

Е7 սերիայի 12 վագոնից կազմված գնացքի թեստային գործարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի առավոտյան, 5 կիլոմետրանոց հատվածում։ Գնացքի խցիկում մեքենավարն էր, եթե հանկարծ անկանխատեսելի իրավիճակ ստեղծվեր։ Այն բանից հետո, երբ նա կառավարումը միացրեց ավտոմատ ռեժիմին, գնացքը հաջող անցավ երթուղին առանց մարդու միջամտության։ Փորձարկումների ընթացքում գնացքը մոտեցավ առավելագույն՝ ժամում 110 կիլոմետր արագության։

Նշվում է, որ գնացքը կանգ է առել նշված կայանատեղիից 8 սանտիմետր հեռու։ Բայց մասնագետները նշել են, որ թույլատրելի վրիպումը կազմում է 50 սանտիմետր։

Ընկերությունում նշել են, որ ապագայում նախատեսում են առանց վագոնավարի արագընթաց գնացքներ գործարկել աշխատուժի պակասի ֆոնին։