Սաուդյան Արաբիան Մեքքայի Մեծ մզկիթում գործարկել է արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտ-գիդեր, որոնք կօգնեն պատասխանել այցելուների հարցերին եւ խորհուրդներ տալ պարտադիր ծեսերի վերաբերյալ:

Saudi Press Agency-ը հաղորդում է, որ քառանիվ ռոբոտները, որոնք հագեցած են խելացի տեխնոլոգիաներով եւ 21 դյույմանոց սենսորային էկրաններով, կխոսեն 11 լեզուներով, այդ թվում՝ արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն, չինարեն, բենգալերեն եւ հաուսերեն։ Հնարավորություն կա նաեւ հեռակա կապի միջոցով այցելուներին կապել շեյխերի եւ գիտնականների հետ:

Բանական համակարգը երաշխավորում է, որ ռոբոտները չեն բախվի մարդկանց կամ առարկաներին: