Իրանը կկառուցի երկրում առաջին ածխային ջերմաէլեկտրակայանը գազի մատակարարումներում սահմանափակումների ֆոնին։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով Thermal Power Plants ընկերության տնօրեն Մոհսեն Թարզթալաբի հայտարարությանը։
Նա հայտարարել է, որ գազի մատակարարումների սահմանափակումներն առաջացրել են էլեկտրաէներգիայի արտադրության համար այլ տեսակի վառելիքի կիրառման անհրաժեշտությունը։
Ծրագրվում է ստեղծել 5000 մեգավատ հզորությամբ ածխային կայան։ Ակնկալվում է, որ նման առաջին էլեկտրակայանը կգործի արդեն 2024 թվականին։




























