«Մենք Թուրքիայի արտաքին քաղաքականության զարգացումների վկան ենք։ Դեռ մի քանի տարի առաջ անգամ ամենահամարձակ երեւակայությունը չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները կբացվեն, բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին պատմական արձանագրությունները ստորագրված են Սիրիայի հետ բարիդրացիական եւ ռազմավարական փոխհարաբերություներ ունեցող երկրի հետ»,- թուրքական Zaman-ի էջերում ասում է վերլուծաբան Բերիլ Դեդեօղլուն։
Նա հաստատում է, որ «դիվանագիտական, տնտեսական եւ առեւտրային կապեր հաստատելու համար Թուրքիան փորձում է հաղթահարել Հայաստանի եւ Սիրիայի հետ ունեցած դժվար եւ խորն արմատացած հոգեբանական արգելքները։ Հայաստանը եւ Սիրիան Թուրքիայի հետ հարաբերություններում տրամաբանական քաղաքականություն են դավանել։ Երկու երկրներն էլ մեղադրվում էին Թուրքիայի թշնամիների հետ համագործակցության մեջ այն ժամանակ, երբ ստեղծվում էր Թուրքիայի Հանրապետությունը։ Երկու երկրներն էլ սառը պատերազմի ժամանակ Թուրքիայի թշնամիներն էի համարվում, քանի որ Թուրքիայի թշնամի համարվող Խորհրդային Միության հետ նրանց դաշինքը թույլ էր տալիս այլոց շարքում այդ պետություններին եւս որակել թշնամական։ Բացասական էներգիան թեւածում էր օդում նաեւ այն պատճառով, որ երկուսն էլ սատարում էին ահաբեկչական կազմակերպություններին՝ այդ կերպ ներգործելով Թուրքիայի վրա։ Անգամ տպավորություն էր ստեղծվել, որ հակաթուրքական գաղափարախոսությամբ այդ երկու երկրները հովանավորվում էին Արեւմուտքից, մասնավորապես Ֆրանսիայից։
Այնուամենայնիվ, Թուրքիան համագործակցության համար այժմ նոր ճանապարհներ եւ նոր հող է փնտրում առանց այն բանի, որ մոռացության տա պատմական խնդիրները։ Բայց ամենաքիչը, պետք է դրանք մի կողմ թողնել։ Անկարայի դիրքորոշման արմատական փոփոխությունները Հայաստանի եւ Սիրիայի հետ հարաբերություններում ոչ միայն նշանակում են, որ Հայաստանը եւ Սիրիան կապված են միմյաց հետ, այլ նաեւ այն, որ ամբողջ տարածաշրջանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում»։
Հետո, վերլուծաբանը հույս է հայտնում, որ սահմանների բացումը կխթանի տնտեսության ազատականացմանը եւ Հայաստանի ու Սիրիայի ժողովրդավարացմանը։ Ընդ որում, Թուրքիայում՝ նույնպես։ Բացի այդ, ստեղծված իրավիճակը Սիրիային կստիպի վերանայել իր հարաբերությունները Իսրայելի եւ Իրանի հետ։ Դա էլ իր հերթին կբերի նրան, որ Ադրբեջանը եւ Իսրայելը կվերանայեն իրենց ներքին եւ արտաքին քաղաքականությունները։ Ակնհայտ է, որ Թուրքիան, այդ օրվանից կդադարի աջակցել Իսրայելին եւ Ադրբեջանին։ Ռուսաստանը տարածաշրջանային պայքարում այլեւս ամենամեծ վտանգը չի հանդիսանում, որպես սպառնալիք ստեղծող երկիր, իսկ ԱՄՆ-ը նոր դաշինք է փնտրում։ Մի խոսքով, համագործակցության հավասարումը «ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մեկի դեմ» նույնքան հեշտ է լուծել, ինչպես նախկինում։
Ներկա պահին Եվրամիությունը գոհ է տարածաշրջանի զարգացումներով, որոնք խոստումնալից են տարածաշրջանային խաղացողների, եւ որոնք այստեղ ձգտում են կայունության եւ զարգացման։ Բացի այդ, դրական զարգացումները Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին թույլ կտան պահպանել իրենց առաջնայնությունը ռազմական եւ էներգետիկ ոլորտներում։
Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ենթադրվում է, ապա այն երկրները, որոնք դիմում են ագրեսիվ հռետորությանը, խաղից դուրս կմնան։ Ահա , թե ինչու անհամաձայնության քաղաքականությունն անցանկալի է։ Մենք պետք է ուշադիր հետեւենք Թուրքիայի եւ Իսրայելի, Իրաքի եւ Սիրիայի, Իրանի եւ Իսրայելի, Ռուսաստանի եւ Վրասատանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների թռիչքներին ու անկումներին։ Ներկայիս զարգացումները թույլ կտան դուրս թողնել այն երկրները, որոնք նախընտրում են խաղից դուրս մնալ։ Շատ մեծ սխալ կլիներ՝ չհասկանալ նոր ժամանակների հովերը եւ նոր փոփոխություններից օգուտ չքաղել։




























