Ղրղզստանը պատրաստվում է ԵՏՄ շուկայում գարեջրային արտադրանքի եւ դեղորայքի մակնշման առաջարկ նախաձեռնել։ Այդ մասին նոյեմբերի 19-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Աքըլբեք Ժապարովը։
«Այս կապակցությամբ առաջարկում եմ սեղմ ժամկետներում դիտարկել նախաձեռնությունը»,-նշել է նա։
Ղրղզստանի վարչապետը հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանը նախաձեռնել է թանկարժեք քարերից պատրաստված զարդերի եւ ապրանքների մակնշման, շշալցված ջրի մակնշման հարցը։




























