ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինության ոլորտում առաջատար փորձի կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է «գաղտնի» խոստումնալից հետախուզական RQ-180 White Bat անօդաչուն։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Drive-ը:

Պարբերականի նյութում ասվում է, որ դրոնը պատրաստված է «թռչող թեւ» սխեմայով։ Հեղինակը ենթադրել է, որ սարքը կապ ունի B-21 Raider ռազմավարական գաղտագողի ռմբակոծիչի հետ, որն ունակ է կառավարել անօդաչուների պարսը։ Հնարավոր է, որ նոր անօդաչու թռչող սարքը կաշխատի B-21 համակարգի շրջանակներում։

Տեսանյութում ցուցադրվում են նաեւ այլ ձեռքբերումներ հետախուզության ոլորտում։ Կադրերում երեւում են ակտուալ եւ խոստումնալից հետախուզական անօդաչու սարքերը: