Նոյեմբերի 13-ին Կարակասում Պյոտր Չայկովսկու երաժշտությունը կատարած նվագախումբը ճանաչվել է աշխարհում ամենամեծը: Սահմանված ռեկորդի մասին հավաստագրի տրամադրման հանդիսավոր արարողության կադրերը ցուցադրվել են շաբաթ Telesur հեռուստաալիքի ուղիղ եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երաժշտությունը զգացմունքների ամենամաքուր արտահայտումն է, դրա միջոցով կարելի է հաղորդել ամեն ինչ: Նախագահ Նիկոլաս Մադուրոյի, իրենց հայրենիքը սիրող բոլոր վենեսուելացիների անունից ցանկանում եմ ասել ձեզ. «Շնորհակալություն, որ եւս մեկ անգամ ցուցադրեցիք, թե որքան գեղեցիկ, խիզախ եւ արժանապատիվ է Վենեսուելան»,-ասել է երկրում կապի, մշակույթի եւ զբոսաշրջության հարցերով փոխնախագահ ֆրեդի Նանյեսը:

Նոյեմբերի 13-ին նվագախումբը, որը կազմված է Երիտասարդական եւ մանկական նվագախմբերի ազգային համակարգի ավելի քան 12 հազար երիտասարդ երաժիշտներից, Կարակասի կենտրոնում կատարել է Պյոտր Չայկովսկու «Սլավոնական քայլերթը»: Նախորդ ռեկորդը սահմանվել էր Ռուսաստանում 2019 թվականին, երբ ավելի քան 8 հազար երաժիշտներից բաղկացած նվագախումբը կատարել է երկրի օրհներգը Սանկտ Պետերբուրգում:

Կարակասում արարողության ժամանակ ներկա գտնված Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը շնորհավորել է երաժիշտներին: «Մենք համամասնակից ենք բարեկամական Վենեսուելայի հաջողությանը, չէ որ հաղթանակի համար նրանք ընտրել են ռուս կոմպոզիտորի ստեղծագործությունը, ուստի դա մեր ընդհանուր հաջողությունն է, ինչին մենք անկեղծորեն ուրախ ենք»,-ասել է դիվանագետը: