Երկինքն ուսումնասիրելիս աստղագիտության ոլորտում ոչ պրոֆեսիոնալները պարբերաբար հայտնաբերում են ավելի վաղ անհայտ երկնաքարեր, գրում է universemagazine.com-ը՝ հղում անելով phys.org-ին:

Իտալացի Ջուզեպե Դոնաթիելոն ուսումնասիրություններից մեկի ժամանակ ուշադրությունը սեւեռել է Ձկների համաստեղության վրա ու ենթադրել, որ դա գաճաճ գալակտիկա է: Այնուհետեւ նա հայտնել է իր բացահայտման մասին Անդալուսիայի Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնականներին: Ուսումնասիրելով սիրահար աստղագետի ներկայացրած տվյալները՝ նրանք որոշել են նկարահանել օբյեկտը՝ գործադրելով Galileo հեռադիտակը Կանարյան կղզիներում:

Galileo-ի լուսանկարները հաստատել են, որ Դոնաթիելոն իսկապես կարողացել է բավահայտել ավելի վաղ անհայտ գաճաճ գալակտիկան: Այն ստացել է Pisces VII/Tri III կոդը: Ներկայում աստղագետներն ունեն դրա էության երկու հիմնական վարկած: Առաջինի համաձայն՝ այն իրենից ներկայացնում է մեկուսացված գաճաճ գալակտիկա: Մյուս վարկածով՝ M33 գալակտիկայի արբանյակն է:

Եթե Pisces VII/Tri III-ն իսկապես մեկուսացված է, ապա դա ամենամռայլ օբյեկտն է, որը հայտնաբերել են աստղագետները: Իսկ եթե այն M33-ի արբանյակն է, ապա դրա գոյությունը կօգնի վերացնել գալակտիկաների ձեւավորման տեսությունների ու իրական դիտարկումների արդյունքների միջեւ անհամապատասխանությունները:

Հարկ է նշել, որ դա Ջուզեպե Դոնաթիելոյի բնավ առաջին բացահայտումը չէ: Նախկինում նրան արդեն հաջողվել էր հայտնաբերել գաճաճ գալակտիկաներ: Դրանցից մեկը կոչվել է նրա պատվին: