Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրարանցում է առաջացրել Քրդստանի աշխատավորական կուսակցությունում: Այս մասին գրում է «Զամանի» վերլուծաբան Սեդաեթ Գյունեչը:
Գյունեչը նշում է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շատ անդամներ այն բանից հետո, երբ Թուրքիայի զինված ուժերը 2008 թվականի փետրվարին սկսեցին ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում` նպատակ ունենալով ոչնչացնել տարածաշրջանում եղած PKK-ի ճամբարները, տեղափոխվել են Հայաստան: Բայց քանի որ հայ-թուրքական հարաբերությունները սկսվում են կարգավորվել Հայաստանում ապրող կուսակցության անդամները սկսել են մտածել Հայաստանից հեռանալու եւ ավելի ավտանգ տեղ գտնելու մասին. «Վերջերս կուսակցականամետ մի ռադիոկայան հաղորդեց, որ Հայաստանն այլեւս անվտանգ վայր չէ, եւ որ PKK անդամներին հարկ է լքել երկիրը որքան հնարավոր է շուտ»,- գրում է պարբերականաը:
Հատուկ ծառայություններն տիրապետած տեղեկության համաձայն` ահաբեկչական կազմակերպության հաջորդ հանգրվանը կարող է դառնալ Կիպրոսի հունական հատվածը:
"Այն բանից հետո, երբ ջրի երես դուրս բերվեց թմրաբիզնեսում ներգրավված հոլդինգների եւ ֆինանսական ռեսուրսների գործունեությունը, PKK-ն որոշ լուրերի համաձայն` փորձում է Հայաստանից արագորեն դուրս բերել ֆինանսական ռեսուրսները, որպեսզի խուսափի խնդիրներից: Նաեւ պարզվել է, որ Հայաստանում եղած PKK-ի ճամբարները կոչվում են Գյումրի, Երեւան, Լաչին եւ Քելբաջար: Դրանք Ադրբեջանից «գրավված» տարածքների անուններ են, որոնք մոտեն գտնվում հայ-թուրքական սահմանին:
Թուրքական հատուկ ծառայությունների տվյալների հաղորդում են, որ PKK կոորդինացնում է մի շարք կազմակերպությունների գործունեությունը, ներառյալ «Քուրդ Ժողովուրդ», «Կրոնական ասոցացիա», «Եզդի քրդերի կանանց ասոցացիա». «Քրդական մշակույթի եւ տեղեկատվության միջազգային ասոցացիան, որոնք PKK-ին աջակցում են ֆինանսապես եւ ոչ միայն: Ըստ հատուկ ծառայությունների` PKK-ն մեծ դեր է խաղացել միջազգային թմրամիջոցների բիզնեսում, Աֆղանստանից Հայաստանի եւ Իրանի տարածքով հերոինը արտահանելով եվրոպական երկրներ: Փորձագետներն առաջ են քաշում մի հիպոթեզ, ըստ որի` խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացվելուց հետո հայ-թուրքական հարաբերությունները կարող է ընգրկել նաեւ համագործակցություն անվտանգության ոլորտում: Ահաբեկչության եւ թմրաբիզնեսի հակազդումը դառնալու է համագործակցությունը օրակարգի գլխավոր թեման>»,- ամփոփում է պարբերականը:




























