Վրաստանի նոր Սահմանադրությունն, ամենայն հավանականությամբ, կպարունակի երկրի նախագահի իրավասությունները սահմանափակող կետեր։ Այդ մասին Խորհրդականների խորհրդի նիստից առաջ հայտարարել է Պետական սահմանադրական հանձնաժողովի նախագահ Ավթանդիլ Դեմետրաշվիլին, հայտնում է Վրաստան Online-ը։
Նախագահի իրավասությունների սահմանափակման հարցը, մասնավորապես կառավարությունն արձակելու եւ նրա որոշումները փոփոխելու մասին, Դեմետրաշվիլիի խոսքով ներկայումս վերանայվում է ՊՍՀ Խորհրդականների խորհրդի կողմից։ Դրան զուգահեռ, ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահը, կընդլայնվեն խորհրդարանի իրավասությունները, եւ այն կվերահսկի նախագահին։




























