Աշխարհը սարսափով է արձագանքել Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակին, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան խստացրել են սահմանային հսկողությունը, մինչ գիտնականները փորձում են պարզել՝ արդյոք մուտացիան դիմացկուն է պատվաստանյութերի նկատմամբ, հայտնում է Reuters-ը։
Մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան արգելեց թռիչքները Հարավային Աֆրիկայից եւ հարեւան երկրներից եւ վերադարձող ուղեւորներին խնդրեց մեկուսացվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրեց շտապ գործողություններ չձռնարկել:
Բայց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն ձգտում է նաեւ դադարեցնել ավիափոխադրումները տարածաշրջանից:
Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը հայտնել է, որ տարբերակն ունի սպիտակուց, որը կտրուկ տարբերվում է նախնական կորոնավիրուսից, որի վրա հիմնված են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, ինչը մտահոգություն է առաջացնում այն կապակցությամբ, թե ինչպես ավելի ծանոթ Delta տարբերակի դեմ հաջող պայքարող ներկայիս պատվաստանյութերը կկարողանան պայաքարել այս շտամի դեմ:
ԱՀԿ-ն հանդիպում է անցկացրել Ժնեւում, որտեղ փորձագետները քննարկել են B.1.1.529 անվանումով տարբերակի հետ կապված ռիսկերը, ասել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:
«Առայժմ ԱՀԿ-ն նախազգուշացնում է ուղեւորությունների հարցում միջոցներ չձեռնարկել»,- ասել է Լինդմայերը Ժնեւում ՄԱԿ-ի ճեպազրույցում: «ԱՀԿ-ն խրախուսում է երկրներին շարունակել ռիսկերի վրա հիմնված գիտական մոտեցում կիրառել (սահմանափակումների) նկատմամբ»:
Հաղորդվում է այս տարբերակի գրեթե 100 հաջորդականության մասին, եւ վաղ վերլուծությունը ցույց է տալիս, որ «մեծ թվով մուտացիաներ» այն ունի, որոնք հետագա ուսումնասիրություն են պահանջում, ասել է Լինդմայերը:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն ասել է, որ նոր տարբերակը, ամենայն հավանականությամբ, կտարածվի այլ երկրներում:
Իսրայելն իր քաղաքացիներին արգելել է մեկնել Հարավային Աֆրիկա, վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել է, որ Իսրայելում այս տարբերակի մի քանի դեպք է գրանցվել:





























